Ինչպե՞ս է ադրբեջանական զույգին հաջողվել գրավել 43 երկրներ, որոնք Եվրատեսիլի եզրափակիչում իրենց 221 միավոր են շնորհել: Այդ հարցը շարունակում է հուզել Եվրոպայի և Ռուսաստանի հանրությանը անգամ Եվրատեսիլի ավարտից մի քանի օր անց, գրում է Lifenews-ը:
Հնարավոր է` գաղտնիքն այն է, որ Նիգյար Ջամալի և Էլդար Գասիմովի Running Scared երգի երաժշտությունը հիշեցնում է ամերիկյան One Republic խմբի Secret երգը, գրում է պարբերականը:
«Ես կասեի, որ երգերը նման են: Ադրբեջանի զույգը ոգեշնչվել է այդ երգից,- Life Showbiz-ի հետ կիսվել է երգիչ Դմիտրի Մալիկովը, – Ընդհանուր տոնայնություն է, ընդհանուր ներդաշնակ, մեղեդային ուղղվածություն, իսկ հաղթող երգը, անշուշտ, պետք է ավելի oրիգինալ լիներ»:
«Երբ խոսքը երգի գողության մասին է, պետք է հասկանալ, որ մենք խոսում ենք երաժշտության մասին: Այդ երկու կոմպոզիցիաներում օգտագործվում է նույն ներդաշնակ շարքը, – պատմել է Կայ Մետովը, – Անգամ եթե ադրբեջանական զույգի երգից հանել մեղեդին և թողնել միայն ակորդները, ապա ունկնդրի մոտ կառաջանա նույն ասոցատիվ շարքը, որն այդ երգը կապում է One Republic-ի երգի հետ: