Home / Հայաստան / Հայաստանը` միասեռականներին չհանդուրժող երկրների շարքում

Հայաստանը` միասեռականներին չհանդուրժող երկրների շարքում

Գեյերի և լեսբուհիների իրավունքների համար պայքարող ILGA-Europe կազմակերպությունը Եվրոպայում սեռական փոքրմասնությունների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի թեմայով հետազոտություն է անցակցրել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են մայիսի 17-ին` հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս մասին հայտնում է euromag.ru-ն:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Եվրամիությունում գեյերին ամենից շատ չեն սիրում Կիպրոսում: Բացի Կիպրոսից, «գեյերի համար վտանգավոր կարմիր գոտի» է համարվում նաև Հայաստանը, Ադրբեջանը, Մակեդոնիան, Ռուսաստանն ու Թուրքիան: Ի դեպ պետք է նշել, որ միասեռականների իրավունքների հարցում ավելի ծանր վիճակ է Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Եվրամիության երկրների շարքում Կիպրոսից բացի գեյերի նկատմամբ վատ վերաբերմունք ա նաև Լատվիայում, Իտալիայում և Մալթայում:

Ամենահանդուրժող երկրներ են ճանաչվել Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան:Անցյալ տարվա համեմատությամբ իրենց ցուցանիշներն են բարելավել Գերմանիան և Պորտուգալիան: