Իրավապահ մարմինների աշխատակիցները երեքշաբթի գիշերը`մայիսի 17-ին, Մոսկվայի արևմտյան հատվածում մարդակերի են բերման ենթարկել, հայտնում է «РИА Новости»-ն: Ներքին Գործերի վարչության շտաբի աշխատակից Ալեքսեյ Սավելևի խոսքով` ձերբակալվածի տանը մարդկային օրգաններ են հայտնաբերվել:
Մարդակերի անունը դեռևս չի հրապարակվում, միայն նշվում է, որ նա հոգենյարդաբանական և նարկոլոգիական դիսպանսերներում բուժում էր անցնում: Նրան հնարավոր է եղել գտնել շնորհիվ նրա, որ Մոսկվայի արևմտյան հատվածում սպանված տղամարդու վրա եղել են մարդակերի մատնահետքերը:
Ոստիկանները ստուգել են մահացածի ծանոթներին և գտել կասկածյալին: Հետաքննության վարկածի համաձայն, ձերբակալվածը մասնատել է ծանոթի մարմինը բահի միջոցով, մաս առ մաս դուրս հանել բնակարանից, և թաքցրել աղբամաններում:
Ըստ «Ինտերֆաքսի» տեղեկությունների, ձերբակալվածի սառնարանի սառեցման խցիկում մարդկային լյարդ են գտել: Լյարդից պատրաստված ուտեստը մարդակերն ուտելիս է եղել այն ժամանակ, երբ ոստիկանները եկել են նրան ձերբակալելու: