Նյույորքյան «Ռայքերս-Այլենդ» կալանավայրում պահվող Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվել նրան ինքնասպան լինելու հմնարավորություն չտալու նպատակով, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության աղբյուրները պնդում են, որ հոգեբույժի մոտ պարտադիր զննում անցնելիս Ստրոս-Կանն ինչ-որ բան է արել, որը ստիպել է բժիշկներին մտածել, որ պաշտոնյան կարող է ինքնասպան լինել:
ԱՄՀ-ի ղեկավարի նկատմամբ աննախադեպ վերահսկողություն է սահմանվել: Մասնավորապես, «Ռայքերս-Այլենդում» Ստրոս-Կանին 14 խցիկներից բաղկացած մի ամբողջ հատված են տրամադրել: Սովորաբար կալանավայրի այս թևն օգտագործվում է վարակիչ հիվանդություններով տառապող ձերբակալվածներին պահելու համար:
Բացի այդ, Ստրոս-Կանին թթվածնային դիմակ է տրվել և շնչառության շուրջօրյա վերահսման սարք, քանի որ վերջինիս օրգանիզմը հակված է քնի մեջ շնչառության ընդհատումներին: Պահակախմբի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են սահմանել նրա բանտախցի մոտ: