LGBT-ի (Լեզբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) եվրոպական համայնքը մտահոգված է այն հանգամանքով, որ «Եվրատեսիլ 2012» մրցույթն անցկացվելու է Ադրբեջանում: Շվեյցարական «360.ch» պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի LGBT համայնքը պատրաստվում է բոյկոտել «Եվրատեսիլ 2012»-ը:
Իրավապաշտպան Փիթեր Թեթչելը վկայակոչել է Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման հանգամանքը:
Ըստ նրա` թեև 2001 թվականին քրեական օրենսգրքում մտցված փոփոխություններից հետո միասեռականությունը հանցագործություն չի համարվում, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ ոստիկանության բռնությանն են ենթարկվում: