Մոսկվայի շրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 7-ը հրազենային վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների միջև ընդհարումը տեղի է ունեցել նախօրեին` ուշ երեկոյան: Նախնական տվյալների համաձայն, կոնֆլիկտը ծագել է թշնամական վերաբերմունքի ֆոնի վրա, նշել է ИТАР-ТАСС-ի աղբյուրը: Ընդհարման մասնակիցները հրազեն և սառը զենք են ունեցել»:
Բախման հետևանքով մահացածը 24-ամյա Դաղստանի քաղաքացի է: Եվս 7 մարդ հրազենային և դանակից ստացված վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: