Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է սեփական ժողողվրդից ներողություն խնդրի և համաներում խնդրի:
Համաձայն եգիպտական և արաբական աղբյուրների` Մուբարաքը «նամակ է պատրաստել, որը կընթերցվի տեղական և արաբական մի շարք հեռուստաալիքների եթերում: Նամակում նա իր և իր ընտանիքի անունից ներողություն է խնդրում ժողովրդի դեմ իրագործած բոլոր հանցագործությունների համար», հայտնում է AFP գործակալությունը:
Նախկին նախագահն ասել է, որ պատրաստ է իր սեփականությունը հանձնել պետությանը, որպեսզի Զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները, վերանայի իրեն ներում շնորհելու հարցը: