Արգենտինայի հարավում վթարի է ենթարկվել ներքին չվերթ իրականացնող Saab-340 ինքնաթիռը: Բոլոր ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը` 22 հոգի, զոհվել են վթարի հետևանքով, ասված է ինքնաթիռի սեփականատեր հանդիսացող Sol ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից 1850 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Նախնական տվյալների համաձայն, 40 հոգու համար նախատեսված Saab-340 երկշարժիչային ինքնաթիռը մեկնել է Նեուկենից 20:08-ին: Ինքնաթիռն ուղևորվում էր Կոմոդորո-Ռիվադավիա:
Տեղի ժամանակով 20:50-ին օդաչուն վերջին անգամ կապվել է դիսպետչերի հետ` հայտնելով շարժիչի անսարքության մասին: Ականատեսի խոսքով, 22:35-ին ինքնաթիռն ընկել է փոքրիկ Պրաուանիեու գյուղի մոտ և պայթել: