Մայիսի 18-ի առավոտյան՝ Ֆրանսիայում աշխատանքային այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատական է տրվել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Վաշինգտոն, ուր կկայանան նրա հանդիպումները Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: