Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի ղեկավար Ռուդիկ Հովսեփյանը հայտնել է «Առավոտ» օրաթերթին, որ, իր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում մասնակցելու է Գլենդեյլում հայկական հյուպատոսարանի նոր գնված շենքի բացմանը:
«Եվ մենք այստեղ որոշել ենք` եթե մինչ այդ ազատ արձակված չլինեն Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և մյուս քաղբանտարկյալները` այնպիսի ցույցերով ենք նրան դիմավորելու, որ էլ դու սուս», – հայտարարել է Հովսեփյանը: