Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը խոսել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության մասին

Հովիկ Աբրահամյանը խոսել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության մասին

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առընչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչները մինչև մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Երեկ նման հայտարարություն է արել Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո: Հովիկ Աբրահամյանը հնարավոր է համարել, որ առաջիկայում կարող է համաներում հայտարարվել: «Բայց դա իմ անձնական կարծիքն է»,- բոլոր դեպքերում իրեն ապահովագրել է Հ. Աբրահամյանը` ավելացնելով,- Քննարկվում է նախագահականում… Թե ինչ շրջանակ կլինի, ցանկը ովքեր կլինեն` չգիտեմ… Իմ կարծիքով, համաներում էլ կլինի երևի, որը որ Ազգային Ժողով պետք է գա: Չշտապենք: Մեկ շաբաթից հայտնի կլինի: Կարևորը` որ դրական լուծում կունենա»: