«Զվարթնոց» օդանավակայանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Պարզվել, որ ռումբի ահազանգը կեղծ էր: Օդանավակայանը սկսել է աշխատել բնականոն ռեժիմով:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ռումբի մասին ահազանգի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատակիցները էվակուացվել էին տարածքից, հետաձգվել էին բոլոր չվերթները:
Ռումբի մասին ահազանգը ստացվել էր անհայտ քաղաքացուց, ով զանգահարել է քաղաքային հեռախոսից:
Դեպքի վայր էին մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները: