«Վորոնեժ» միջազգային օդանավակայանում բերման են ենթարկել Երևան-Վորոնեժ չվերթի ուղևորի, ով ձեռքի ուղեբեռի տեսքով ծաղմանում արմատներ ունեցող թարխունի 80 թուփ էր տեղափոխում:
Նշենք,որ թարխունի օգտագործումը ապօրինի չի համարվում: Սակայն, ըստ միջազգային համաձայնագրերի, արգելվում է բույսերի արմատներ տեղափոխել, քանի որ դրանք վտանգավոր օրգանիզմների հիմնական փոխադրողն են:
Բոլոր 80 թփերն էլ առգրավվել են օդանավակայանում «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցների կողմից:
Ինչպես հայտնում է Moe-online-ը, սա առաջին դեպքը չէ, երբ Վորոնեժի օդանավակայանում առգրավում են Հայաստանից բերված բույսերի արմատներ: