Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևան քաղաքի տարածքային բաժիններում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։
Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետբյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն։