Արդեն 5-րդ օրն է`«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորները զրկված են ոչ միայն ազատությունից, այլև ջրից: «Չորրորդ ինքնիշխանություն» աղբյուրների փոխանցմամբ` կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը:
«Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետև «կանեստրով» և շշով ջրով սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել: Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը` ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն»: