Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մարզումների կկանչվեն Եվրո 2012-ի շրջանակներում Հայաստանի հետ նախընտրական փուլի (հունիսի 4. Սանկտ-Պետերբուրգ), ինչպես նաև Կամերունի հետ ընկերական հանդիպման (հունիսի 7, Զալցբուրգ) համար:
Ինչպես հայտնում է Ռուսաստանյան ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, ազգային հավաքականի ընդլայնված կազմում հանդես կգան 20 ֆուտբոլիստներ:
Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ Մոսկվա), Վյաչեսլավ Մամաֆեև («Զենիթ» Սանկտ Պետերբուրգ)
Պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկով («Զենիթ»), Ալեքսեյ Բերեզուցկի, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ (բոլորը` ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով («Չելսի» Անգլիա), Ռոման Շիշկին, Ռենատ Յանբաև (երկուսն էլ`«Լոկոմոտիվ» Մոսկվա):
Կիսապաշտպաններ` Դենիյար Բիլյալետդինով («Էվերտոն» Անգլիա), Դենիս Գլուշակով, Դմիտրի Տորբինսկի (երկուսն էլ`«Լոկոմոտիվ»), Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով (երկուսն էլ` «Զենիթ»), Ալան Ձագոև (ԲԿՄԱ), Իգոր Սեմշով («Դինամո» Մոսկվա):
Հարձակվողներ`Անդրեյ Արշավին («Արսենալ» Անգլիա), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ռոման Պավլյուչենկո («Տոտենհեմ» Անգլիա), Պավել Պոգրեբնյուկ («Շտուտգարտ» Գերմանիա):
Ինչպես երևում է ցուցակից, մարզիչը կրկին որոշել է խաղադրույք կատարել դեռ իր նախորդի` Գուս Հիդինկի օրոք ստեղծված թիմի վրա: Հարկ է նշել, որ վերջին տարվա մեջ առաջին անգամ թիմ է հրավիրվել «Լոկոմոտիվի» պաշտպան Ռենատ Յանբաև:
Ֆուտբոլիստները կսկսեն խաղին պատրաստվել մայիսի 30-ին:
Հիշեցնենք, որ հակառակորդների միջև մարտի 26-ին կայացած առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց զրոյական հաշվով: