Ֆրանսիական «Nice-Matin» օրաթերթը մանրամասներ է ներկայացրել թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի մասին, որի մեջ կան նաև հայեր, ըստ թերթի` 7 հոգի, նրանցից մեկը` հայտնի գողական, գրում է «Հրապարակը»:
«Այս հայն անցյալում ոստիկանների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ ուներ չպարզաբանված հարաբերություններ գողական աշխարհի ներկայացուցիչների հետ»,- գրում է ֆրանսիական թերթը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություներով, խոսքը 47-ամյա Միհրդատ Ասատրյանի` Միրոյի մասին է, ով, ըստ ֆրանսիական թերթի, շփումներ է ունեցել ինտերնացիոնալ գողականների հետ` մաֆիայի թուրք պարագլխի, Սեն Լորան քաղաքից մի վրացի միլիարդատիրոջ, Բելգիայից իտալացի գողականի և մի ռուսի հետ, ով զենքի առևտրով է զբաղվում և շատ շքեղ առանձնատուն ունի Ֆրանսիայում:
«Nice-Matin»-ը գրում է, որ թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաև Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստարսբուրգի հովիվ տեր Վաչեին: