Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին:
«Տրվել է հրապարակային խոստում` մայիս ամսին բոլոր քաղբանտարկյլաներին ազատ արձակելու վերաբերյալ: Եվ ստեղծված իրավիճակում արտաքաղաքական գործընթացների համատեքստում որևէ այլ քայլ, քան բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը և մինչև մայիսի 31-ի հանրահավաքը նրանց ազատության մեջ գտնվելն է, կլինի անտրամաբանական և գործընթացին վնաս պատճառող»,- ասել է Արման Մուսինյանը: