Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կկյանա «Արվեստների բացօթյա փառատոնը»: 14:00-ին ցերեկային ծրագրի շրջանակներում կներկայացվի կորեացի Հիսան Չոյի «Դուք մեր միջավայրն եք» ինստալացիան, շվեդուհի Ագնետա Սոֆիադոտտերի «Փոխազդեցություններ և զգայունություն» գծանկարների շարքը:
18:15-ին կցուցադրվի Արթուր Սուքիասյանի «Ղուշբաս» ֆիլմը:
Երեկոյան ծրագրի շրջանակներում 19:00-ին ավստրալացի Մարթին Քին ներկայացնելու է պոեզիայի ձայնահոլովակ-կոմպոզիցիան, որից հետո ելույթ կունենան բրեյքդանսի հայաստանյան «Ալեքս Սթայլ» խումբը, «Գոլդսթար» պարային շոուն, «Կարին» ժողովրդական պարի համույթը: ներկայացվելու է նաև «Միքս Արտ» նախագիծը, ինչպես նաև «Արցախ և «Նուռ» պարային համույթների ելույթը:
Երեկոյան ծրագրի շրջանակներում կայանալու է «Հասցեատերից` սիրով» պերֆորմանսը և արվեստի նախագծի ներկայացումը` հոլանդացիներ Իրիս Հոնդերդոսի և Արնո Փեեթերսի գլխավորությամբ: