Home / Հայաստան / ԱՄՆ-ում տոռնադոն 30 մարդկանց կյանք է խլել

ԱՄՆ-ում տոռնադոն 30 մարդկանց կյանք է խլել

Ամերիկյան Միսուրի նահանգի Ջոփլին քաղաքում մայիսի 22-ին մոլեգնած  տոռնադոյի հետևանքով նվազագույնը 30 մարդ է զոհվել, հաղորդել է Reuters գործակալությունը: Այս թիվը հաստատել են արտակարգ իրավիճակների շրջանային վարչության ներկայացուցիչները:

Վիրավորների թվի մասին ոչինչ չի հաղորդվում:

Ստացված տվյալների համաձայն, տարերքի պատճառով առավել տուժել է Ջոփլինի հարավային հատվածը: Քաղաքը մասնակիորեն զրկվել է հեռախոսակապից:

Associated Press-ի փոխանցմամբ` տորնադոն ավերել է Ջոփլինի հիվանդանոցը:

Գործակալությունը նշում է, որ ևս մեկ զոհ է եղել նաև Մինեապոլիս քաղաքում: Միևնույն քաղաքում վնասվածք է ստացել 29 մարդ, որոնց երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Նշենք, որ 2011 թվականի ընթացքում տոռնադոյի հետևանքով զոհված ամերիկացիների թիվը գերազանցում է 350-ը: