Այսօր Ազգային ժողովում չի քննարկելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 20-ին ՀՀ ԱԺ ներկայացրած համաներման մասին առաջարկը:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այսօր ընթացիկ օրակարգում էլ չկար այդ հարցի քննարկումը»,- ասել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, որից հետո պետաիրավական հանձնաժողովի արտահերթ փակ նիստ էր գումարվել և հանձնաժողովի անդամներին բաժանվել էր համաներման տեքստը: Դրան ծանոթանալուց հետո հանձնաժողովը հավաքել էր դրանք: