Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.30-ին անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի տեղեկատու հեռախոսահամարին և հայտնել, որ Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ կա:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Չվերթի ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ, Ամստերդամ մեկնող ինքնաթիռը ենթարկվել է մանրակրկիտ զննման:
Համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում են Ոստիկանությունից: