Մայիսի 21-ին՝ ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքում` կոմպոզիտորների պանսիոնատի տարածքում, հայտնում է «Արտակարգ ալիքը»:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.07-ին, մարվել`12.17-ին:
Այրվել է երկհարկանի քոթեջի երկրորդ հարկի խոհանոցն ու ննջասենյակը, ընդհանուր` 60 քմ և քոթեջի տանիքը` 121 քմ մակերեսով: