Սիրած անձնավորության հետ ինտիմ հարաբերություններն ազդում են գլխուղեղի կառուցվածքի վրա և նպաստում են ավելի երկարաժամկետ սեքսուալ ցանկության պահպանմանը, հաղորդում է Newsru.com-ը` հղում կատարելով գերմանական Die Welt-ին:
Սեքսապաթոլոգ Դեյվիդ Շնարhը հիշեցնում է, որ սեռական հարաբերությունները նախևառաջ զուգընկերոջ հետ ևս մեկ անգամ հատուկ մտերմության պահեր վերապրելու շանս է: Իր նոր` «Ինտիմություն և ցանկություն» գրքում հեղինակը այս երևույթն անվանում է «հանդիպման սենսամոտորային պահեր»:
Ամերիկացի բժիշկը պնդում է, որ նման պահերին սիրտն ու հոգին հանգստանում են, հարաբերությունները ընդհանուր առմամբ ավելի կայուն են դառնում, ամրանում է սիրած մարդու հանդեպ սեռական ձգողականությունը: Միաժամանակ նյարդաբաններն ու այլ գիտնականներ չեն հերքում Շնարhի պնդումները, նշում է հոդվածի հեղինակը: