Պակիստանում սպանվել է աֆղանական «Թալիբան» շարժման պարագլուխ Մուլլա Օմարը, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Օմարի մահվան փաստը հաստատել է Պակիստանի հատուկ ծառայություններում գործակալության աղբյուրը:
Մուլլա Օմարը (իսկական անունը` Մուհամեդ Օմար) «Թալիբանի» հիմնադիրն է ու հոգևոր հայրը: Հենց նա է 1994թ. 50 ուսանողների հետ միասին մասնակցել քաղաքացիական պատերազմին, որը 1996թ. թույլ է տվել արմատականներին զավթել իշխանությունը Աֆղանստանում և ստեղծել «իսլամական էմիրությունը»: