Մայիսի 26-ին ՀՀ Կառավարության շենքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դաս կվարի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջը:
«Մայիսի 26-ին, ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Երևանի և մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար ՀՀ կառավարության շենքում վերջին դասը կվարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: