Home / Հայաստան / Facebook-ը պայքարելու է մանկական պորնոգրաֆիայի դեմ

Facebook-ը պայքարելու է մանկական պորնոգրաֆիայի դեմ

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը սկսել է օգտագործել Microsoft ընկերության առաջարկած մանկապղծության դեմ պայքարի համար նախատեսված դեմքերի ճանաչման տեխնոլոգիան, հայտնում է 3DNews.ru-ն:

PhotoDNA տեխնոլոգիան մշակվել է Դարտմուտսի քոլեջի և Microsoft Research-ի հետազոտական բաժնի կողմից:

Այս ծրագիրը Facebook-ում տեղադրված նկարները մասնատում է փոքր կտորների, որոշում է նկարին բնորոշ առանձնահատկությունները, այնուհետև համադրում դրանք կորած և բռնության ենթարկված երեխաների պաշտպանության ազգային կենտրոնի ֆոտոբանկի «սև ցուցակների» և  սոցիալական ցանցի սեփական «սև ցուցակների» հետ:

Բացի այդ, այս ծրագիրը պետք է հետևի բռնության, ստորացումի, հալածանքի փաստերին: