Մարդու իրավունքների պաշտպանը լուրջ հետևում և ուսումնասիրում է միջազգային տարբեր կազմակերպությունների` Հայաստանի մասին արված զեկույցները, սակայն նախընտրել է զերծ մնալ գնահատականներից: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ ասել է ինքը` Կարեն Անդրեասյանը: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել բոլորին լուրջ վերաբերվել նման զեկույցներին:
Քննարկման ժամանակ Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև մայիսի 20-ին Սերժ Սարգսյանի կողմից արված համաներման առաջարկին:
«Ես շատ դրական եմ գնահատում գործընթացը, հույս ունենամ` 2008 թվականի իրադարձություններից հետո ազատազրկված մարդիկ շուտով կլինեն ազատության մեջ», – ասել է նա: