Home / Հայաստան / Յեմենում բախումները վերսկսվել են նոր թափով

Յեմենում բախումները վերսկսվել են նոր թափով

Յեմենի մայրաքաղաք Սանայում մայիսի 24-ի առավոտյան վերսկսվել են բախումները նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հավատարիմ հանրապետական գվարդիայի ստորաբաժանումների և երկրի խոշորագույն Հաշիդ ցեղային միավորման ներկայացուցիչների միջև, գրում է Reuters-ը:

Նախօրեին սկսված փոխհրաձգությունները մութն ընկնելուն պես դադարել էին: Սակայն արևածագին նոր թափով են վերսկսվել զինված գործողությունները: Տեղի բնակիչները հաստատում են, որ քաղաքի երկու թաղամասերում ոչ միայն կրակոցներ են լսվում, այլ նաև նռնակների պայթյուններ և ռմբակոծություններ: Բացի այդ, առավոտյան ժամերին քաղաքի օդային տարածքում ռազմական ուղղաթիռներ են հայտնվել: