Իրանի նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է
Reuters-ը`հղում կատարելով իրանական FARS գործակալությանը, միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ գործարան էր այցելել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
6 մարդ վնասվածք է ստացել: Երկրի ղեկավարը չի տուժել և դրանից հետո հեռուստատեսային ելույթով է հանդես եկել:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան Աբադան քաղաքում գտնվող նավթամշակման գործարանում: Պայթյունը այնուհետև ուժեղ հրդեհի է հանգեցրել, որը, սակայն, հնարավոր է եղել արագ մարել:
Նախնական տվյալների համաձայն, պայթյունը պայմանավորված է տեխնիկական անսարքությամբ: Արտակարգ իրավիճակը, սակայն, չի ազդել Ահմադինեժադի աշխատանքային գրաֆիկի վրա, եզրափակում է FARS-ը: