ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համոզված է, որ փոփոխված օրենսգրքով ՄԻ գրասենյակը ավելի շատ է ներգրավված լինելու ընտրական գործընթացին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ձայների 76` կողմ, 12` դեմ համամասնությամբ ընդունվել է ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը:
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպիսի գործառույթ է իր համար տեսնում օմբուդսմենն առաջիկա ընտրություններին, Անդրեսայանն ասել է.
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հնարավորություն է ունենալու երեք թեկնածու առաջարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որն արդեն լայն հնարավորություն է ընձեռում մեր գրասենյակին ավելի ակտիվ մասնակցել և պաշտպանել քաղաքացիների իրավունքները»: