Home / Հայաստան / «Միշան կհեռանա». Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը

«Միշան կհեռանա». Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը

Վրացական ընդդիմությունը` «Ազգային Ժողով» կուսակցության ղեկավարներ Նինո Բուրջանաձեի և Իոնա Գապրինդաշվիլիի գլխավորությամբ, Հանրային հեռուստատեսության շենքի տարածքից, որտեղ անցկացվում էր հանրահավաքը, շարժվել է դեպի Ազատության հրապարակ: Երթը, որին, ականատեսների խոսքով, մասնակցել է 1000-3000 մարդ, հասնելու է մինչև Սուրբ Գեորգի հուշարձան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդդիմության երիտասարդ ներկայացուցիչների մի մասը կենդանի շղթա են կազմել: Երիտասարդների ձեռքերում «Միշան կհեռանա» կարգախոսով փայտե վահաններ և պլաստմասե խողովակներից պատրաստված մահակներ են եղել:

Շուրջ հինգ օր տևած հանրահավաքի վայրում աղբի կույտեր են մնացել, աստիճանաբար վերականգնվում է երթևեկությունը, որն այս ողջ ընթացքում արգելափակված էր ցուցարարների կողմից:

Ավելի վաղ Բուրջանաձեն հայտարարել էր, որ Ազատության հրապարակում ակցիային պատրաստվում է միանալ «Վրացական կուսակցության» առաջնորդներից մեկը`Լևան Գաչեչիլաձեն: