Իսրայելական Խադերա քաղաքի դատարանը շփոթմունքի մեջ է խմբակային բռնաբարությանը վերաբերող խճճված գործի առնչությամբ:
Քաղաքի 20-ամյա բնակչուհին սկզբում իր 26-ամյա սիրեկանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն: Սիրեկանն ու նրա 33-ամյա ընկերը իբր դաժանորեն բռնաբարության են ենթարկել աղջկան:
Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին: Այսօրվա դատական նիստին, սակայն, աղջիկը փոխել է մտադրությունը և հետ վերցրել բողոքը, հայտնում է Mignews.com-ը:
Ոստիկանությունն այժմ հարցաքննում է աղջկան զրպարտանքի և սուտ վկայության համար: Այդուհանդերձ նրա սիրեկանն ու ընկերը դատարանի որոշմամբ շարունակում են մնալ նախնական կալանքի խցում: