Ամերիկյան Վոթերթաուն քաղաքի ոստիկանության նախկին սպա Ռոբերտո Վելասկես-Ջոնսոնին մեղադրանք են առաջադրել թմրադեղերի վաճառքի բիզնեսում մասնակցելու համար, հաղորդում է Wicked Local Watertown-ը:
Վելասկես-Ջոնսոնը, ով ոստիկանությունը լքել է անցյալ տարի, ոչ միայն զբաղվել է թմրանյութերի տարածմամբ, այլ նաև իր գործունեության ընթացքում օգտագործել է մինչ այդ ունեցած ծառայողական տեղեկատվությունը:
Վելասկես-Ջոսնոսնի հետ մեկտեղ ձերբակալվել են և դատարանի առջև են կանգնելու Վոթերթաունի բնակիչներ Սաֆվան Մադարատին, Վիկտոր Լուկասը և ազգությամբ հայեր 35-ամյա Վարդան Սուքիասյանը և 31-ամյա Կարապետ Ջանիկյանը: Նրանք եղել են հանցավոր խմբավորման հիմնական գործող անձինք, սակայն քննության արդյունքում ամերիկյան իրավապահ մարմինները պարզել են, որ խմբավորման գործունության մեջ ներքաշված են եղել նաև այլ մարդիկ, որոնց թվում՝ ևս մի քանի հայ՝ Հակոբ Նարգիզյանը, Անդրանիկ Իտանջյանը, Մանուել Խանջյան: Հանցավոր խմբավորման անդամները մեղադրվում են ավելի քան 1000 կիլոգրամ մարիխուանա և կոկային տարածելու մեջ: Մեղադրանքները ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում և մինչև 4 միլիոն դոլար տուգանք: