Home / Հայաստան / Հարկայինը ստուգում է Դիմա Բիլանին

Հարկայինը ստուգում է Դիմա Բիլանին

Հարկային ծառայությունը` իրավապահ մարմինների հետ միասին, հարկային ստուգումներ է անցկացնում երգիչ Դիմա Բիլանի` Մոսկվայի կենտրոնում տեղակայված գրասենյակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի խոսքով` ստուգումները պայմանավորված են երգչի եկամուտների հետ կապված փաստաթղթերում հնարավոր անճշտությունների վերաբերյալ կասկածանքով:

2010 թվականի մայիսին Յանա Ռուդկովսկայայի և Դիմա Բիլանի հարկային խորհրդատու Վալենտինա Պոստնիկովան «Комсомольская правда»-ի հետ զրույցում հայտնել է, որ 2009 թվականին Բիլանը որպես անհատ ձեռներեց 2 միլիոն ռուբլի եկամուտ է ստացել:

Երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հաստատել է հարկային ստուգումների վերաբերյալ ՌԻԱ Նովոստիի տեղեկությունները:

«Հարկային ծառայության հերթական ստուգումներ են ընթանում»,- ասել է նա: