Վերջին շրջանում հաճախակի դարձած մահվան ելքով ավտովթարները լուրջ մտահագությունների պատճառ են դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև պատասխանատու անձանց համար, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Մասնավորապես, մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանությունում լուրջ քննարկումներ են ընթանում՝ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Այս կառուցյում դեռևս չեն կողմնորոշվում՝ պե՞տք է հասարակությանը հայտնել վթարների իրական պատճառների մասին, թե՝ դեռ ոչ:
Ըստ իրավապահ մարմիններում մեր աղբյուրների, նման վթարների գերակշիռ մասը թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենան վարելու հետևանք է»: