Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը Մոսկվայի արևմտյան հատվածում երկու երիտասարդներ վթարի են ենթարկվել գողացված մոտոցիկլետով, ինչի հետևանքով երկուսն էլ զոհվել են:
Ինչպես հայտնում է «РИА Нововсти»-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին, 00.25-ին Suzuki մոտոցիկլետը Բելովեժսկայա փողոցի 95 համարի տան դիմաց բախվել է բակից դուրս եկող Nissan-ին: Արդյունքում մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ընկերը հեռացել է կյանքից հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Մոտոցիկլետի վրա են եղել 1994 թվականին ծնված ծագումով ադրբեջանցի և 1996 թվականին ծնված արմատներով հայ երկու երիտասարդներ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մոտոցիկլետը գողացված է եղել: