Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց Հոգևոր Խորհուրդը Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծել, որտեղ հայտարարվում է ստորագրահավաք հոգևորսության դեմ օրենքի ընդունման պահանջի համար:
«Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդության համայնքը ստորագրահավաք է կազմակերպում` պահանջելով պետությունից ընդունել հոգևորսության դեմ օրենք: Ստորագրելու համար կարող եք գնալ նշյալ եկեղեցին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 9-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մալաթիայի եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանն արգելել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու ներկայացուցիչներ` Անդրանիկ Մակվեցյանին և Սամվել Գրիգորյանին, քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում, որից հետո սպառնալիքներ է ստացել նրանցից: