Home / Հայաստան / «Ես նրան Չինգիզխան էի անվանում». պոռնոաստղը Ստրոս-Կանի մասին

«Ես նրան Չինգիզխան էի անվանում». պոռնոաստղը Ստրոս-Կանի մասին

ԱՄՆ-ում հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու համար ձերբակալված և մարմնավաճառների կողմից «գազանության» մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, իրեն աջակից է գտել` ի դեմս պոռնոաստղ Նատաշա Քիսի:

Corriere della Sera-ի հետ հարցազրույցի ընթացքում, նա պատմել է, որ ծանոթացել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հետ Փարիզում մասնավոր ակումբներից մեկում 2000 թվականին: Նատաշայի խոսքով` նրանց միջև հարաբերություններ են հաստատվել, և Ստրոս-Կանը այդ հարաբերություններում իրեն իսկական ջենթլմենի պես է դրսևորել, իրեն քնքուշ և արժանավայել պահել: «Այն ժամանակ ես նրան Չինգիզխան էի անվանում»,- խոստովանել է կինը` չպարզաբանելով, թե ինչով է պայմանավորված նման անվան ընտրությունը:

Ինչպես պնդում է պոռնոաստղը, Ստրոս-Կանը ոչ ոքի չէր կարող բռնաբարել, որովհետև նա «բարոյական մարդ էր»: Նատաշա Քիսի խոսքով` նախկին նախարարը շատ քնքնուշ էր և քաղաքավարի, անգամ երբ կանայք հրաժարվում էին շփվել նրա հետ:

Միաժամանակ ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկություններ են հավաքել Ստրոս-Կանի դասախոսական գործունեության ընթացքում ուսանողուհիների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մասին, երբ նա դասավանդում էր Փարիզի էկոնոմիկայի ինստիտուտում 2000-2007 թվականներին: Լրագրողները նաև նաև բացահայտել են նրա կապը իտալացի ակադեմիկոսի կնոջ` գրող Կարմեն Լերայի հետ: