Համաներման արդյունքում շատ մարդիկ դուրս կգան, սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին բանտ կվերադառնան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Ըստ Դանիելյանի` «եթե մեկը ժամանակին հավ է գողացել և իր դուրս գալուց մեկ տարի անց էդ թաղում, քուչում էլի գողություն է կատարվում, հավաքում են բոլորին, ով որ նստել է, և ծեծելով որոշում են` ով է գողը»:
«Համաներման ակտը ունի մի խնդիր` դուր գալ միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը փող է տվել Հայաստանին, և հիմա ամեն ինչ պիտի անի, որ այդ փողը հետ գա: Ուրիշ բան էս իշխանություններին չի հետաքրքրում, միայն և միայն իշխանություն պահելը և փող ստանալը»,- ասել է Միքայել Դանիելյանը:
Ըստ նրա` միջազգային ճնշում չէր լինի, եթե ներքին ճնշումը չլիներ: