Home / Հայաստան / Հղիության շրջան. Սերժ Սարգսյանը` Խրուշչովի ու Գորբաչովի հետքերով

Հղիության շրջան. Սերժ Սարգսյանը` Խրուշչովի ու Գորբաչովի հետքերով

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր`մայիսի 26-ին հրապարակված իր  խմբագրականում փորձել է «կիսամիստիկ»  բացատրություն տալ համաներման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Այն, ինչ պետք է արվեր երեք տարի առաջ, միանգամից և շատ արագ ավարտվում է միայն այս օրերին: Ասում եմ`«ավարտվում է», որովհետև երեք տարում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ դուրս են եկել բանտերից: Իհարկե, հարցեր են առաջանում`ինչո՞վ է բացատրվում այդ ուշացումը, և ինչո՞ւ դա, այնուամենայնիվ, տեղի ունեցավ:  Ավելի հետաքրքիր հարց է, թե ինչու այս ամենը ձգվեց 3 տարի: Այդ հարցի պատասխանը, ես ճիշտն ասած, չունեմ:

Երբ չունես բանական բացատրություն, ստիպված փնտրում ես կիսամիստիկականը: Ստալինը, ինչպես հայտնի է, մահացավ 1953  թվականի մարտի 5-ին: ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որի ժամանակ առաջին անգամ փորձ արվեց զգուշորեն և խիստ անհետևողականորեն քննադատել, այսպես կոչված, «անձի պաշտամունքը» (կարծես թե խնդիրը միայն պաշտամունքի մեջ էր), մեկնարկեց մոտ երեք տարի անց`1956 թվականի փետրվարի 14-ին:

Դրանից հետո տասնամյակներ շարունակ հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) ստալինիստներ խիստ վրդովված էին Խրուշչովից, որը համարձակվեց մի երկու թթու խոսք ասել իրենց կուռքի հասցեին: Լեոնիդ Բրեժնևը մահացավ 1982 թվականի նոյեմբերի 10-ին: Երկու «միջանկյալ» ղեկավարներից հետո, մոտ երկուսուկես տարի անց, 1985 թվականի մարտի 11-ին իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, որը դարձյալ ոչ հետևողականորեն, կիսամիջոցներով փորձեց փոխել փտած համակարգը: Առ այսօր էլ նախկին խորհրդային տարածքում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր կարոտով են հիշում բրեժնևյան շրջանը և անիծում են Գորբաչովին`«գյոզալական երկիրը քանդելու» համար:

88 թվականի սկսվեց փետրվարի 20-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, մոտ 3,5 տարի անց`91-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակվեց անկախ երկիր: Թե ինչպիսի դիմադրություն կար և կա այս` երկրորդ դեպքում, ավելորդ է խոսել:

Երեք տարին, մի խոսքով, մի ժամանակահատված է, երբ քաղաքականության մեջ կարող է ինչ-որ բան ծնվել: Հղիության շրջան`այսպես ասած: Կամ`ինկուբացիոն: կախված արդյունքներից»: