Home / Հայաստան / Մոսկվայում ներգաղթյալներով բնակեցված ստորգետնյա քաղաք են գտել (ՖՈՏՈ)

Մոսկվայում ներգաղթյալներով բնակեցված ստորգետնյա քաղաք են գտել (ՖՈՏՈ)

Մոսկվայի արևելքում մի ամբողջ քաղաք է հայտնաբերվել, որտեղ բնակվում են ապօրինի ներգաղթյալներ` Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ` իրենց կանանց և երեխաների հետ: Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները բոլորովին պատահաբար են հայտնաբերել Ստորգետնյա «քաղաքը»: Ոստիկաններին բնակավայրը գտնել օգնել է օջախից դուրս եկող ծուխը:

Vesti.ru-ի փոխանցմամբ` օտարերկրյա քաղաքացիները մոտ մեկուկես տասնյակից ավել խրամատ-հյուղակներ են կառուցել վառարանային ջեռուցմամբ: Իրենց «բնակարանները» նրանք միացրել են հաղորդակցման միջանցքներով:


Շինության ներսի հատվածը գորգերով է պատված եղել, իսկ դրսի կողմից փոքրիկ քաղաքը քողարկված է եղել հողային ծածկույթով և տնկած թփերով:


2011 թվականի ապրիլի կեսերին Մոսկվայի արևմտյան շրջանի ոստիկանները ստորգետնյա քաղաք էին հայտնաբերել «Մոստոչլեգմաշ» ձեռնարկության տարածքում, որի ապաստարանում 110 ապօրինի ներգաղթյալներ են բնակվելիս եղել: Ապաստարանը ապահովված է եղել ցնցուղով, ննջարաններով և անգամ աղոթքի համար նախատեսված սենյակներով: