Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն այսօր Երևանի Կենտրոնում գտնվող բուհերի մոտով երթ անցկացրեցին, որի նպատակն էր իրազեկել ուսանողներին Կոնգրեսի` մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի մասին:
«Փորձելու ենք երիտասարդությանը ներգրավել մեր շարժման մեջ, մեր պայքարի մեջ և իրականացնել մեր հաղթանակին հասնելու նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Խաչատրյանը:
Երթի ժամանակ երիտասարդները վանկարկում էին «Սերժիկ, Քադաֆի», «Սերժիկ Մուբարաք» և այլ կարգախոսներ:
Երիտասարդներին հետևում էին մի քանի ոստիկաններ: Երթի ժամանակ միջադեպեր չգրանցվեցին: