Հունիսի 25-ին Կազանում սպասում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին: ProKazan.ru-ն պարզել է, թե ինչով է զբաղվելու ՌԴ նախագահը, բացի Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտությունը քննարկելուց:
Այդ օրը նախագահին սպասում է Սաբանտույ բերքի տոնը և 400 կուրայիստներից (կուրա` ֆլեյտայի տարատեսակ) բաղկացած համույթը:
Միևնույն օրվա երեկոյան Կազանում «Աշխարհի արարում» խորագրով ռոք փառատոն կանցկացվի, որին իր մասնակցությունը կցուցաբերի նաև Մեդվեդևը: Նախագահը խոստացել էր աջակցել «Աշխարհի արարմանը» դեռ անցյալ տարի, երբ փառատոնի մասին Մեդվեդևին պատմել էր «Մաշինա վրեմենի» խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչը: