Բելգիայի սենատը առարկություններ չի հայտնել մահմեդական գլխաշոր կրելու արգելքի մասին` ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված օրենքի վերաբերյալ:
Սյսպիսով, օրենքը մեխանիկորեն ուժի մեջ է մտել, հայտնում է MIGnews.com-ը:
Օրենքը 15-20 եվրոյի չափով տուգանք է նախատեսում բոլոր նրանց համար, ում դեմքը մասնակիորեն կամ ամբողջությամբ ծածկված կլինի գլխաշորով, հիջաբով կամ ցանկացած այլ տեսակի քողով:
Օրենքի օգտին քվեարկել են գրեթե բոլոր կուսակցությունները, բացառությամբ կանաչների: Հարևան Ֆրանսիայում նման արգելքի մասին օրենքը ուժի մեջ մտավ ապրիլի կեսերին, ինչը մի շարք բողոքի ակցիաների պատճառ դարձավ:
Ֆրանսիայում ապրող մահմեդականները դուրս էին եկել փողոց` պահանջելով չոտնահարել իրենց իրավունքները, նրանք հետևյալ կարգախոսն էին հնչեցնում. «Ֆրանսիա` դու իմ երկիրն ես, հիջաբ` դու իմ կյանքն ես»: