Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը հերքել է վարչապետ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կայացած հանդիպման մասին լուրերը, հայտնում է Regnum-ը:
«Նման հանդիպում չի եղել»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
«Հանդիպումը կայացել է մայիսի 24-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի նստավայրում»,- Regnum-ի հետ զրույցում հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի-ի