Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վաճառքի է հանել ունեցվածքը, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Մեր տեղեկություններով՝ «Վաճառվում է» մեծատառ գրությունը օրերս փակցվել է Ծաղկաձորում գտնվող նրա շքեղ առանձնատան ճակատին: Դեռևս պարզ չէ՝ Թամամյանի վրա համաներումը կտարածվի՞, թե՞ ոչ: Եթե նրան ազատ արձակեն, նա կարող է իրեն պատկանող անշարժ գույքի վաճառքից ստացված գումարով հանգիստ կյանք վարել արտերկրում: Չի բացառվում նաև, որ այդ գումարի մի որոշ մասը կարող է պետք գալ համաներման տակ ընկնելու համար:
Հիշեցնենք, որ Թամամյանը կալանավորված է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով և համաներումը նրա վրա հնարավոր կլինի տարածել, եթե ժամանակի ընթացքում նախաքննությունը «պարզի», որ նրա կատարած հանցանքը իրականում ավելի նվազ ծանրության է, ըստ այդմ ենթակա է վերաորակավորման»: