Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:
Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 117 դատապարտյալ, հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – 27
«Էրեբունի» – 5
«Վարդաշեն» – 23
«Դատապարտյալների հիվանդանոց» – 14
«Երևան Կենտրոն» – 0
«Արթիկ» – 6
«Վանաձոր» – 5
«Սևան» – 15
«Հրազդան» – 0
«Աբովյան» – 1
«Գորիս» -1 1
«Կոշ» – 10
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: