Home / Հայաստան / Հովտաշենի բնակիչը դանակով սպասնել է հորաքրոջն ու ներկայացել ոստիկանություն

Հովտաշենի բնակիչը դանակով սպասնել է հորաքրոջն ու ներկայացել ոստիկանություն

Մայիսի 26-ին, ժամը 09.30-ին մեղայականով ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել Հովտաշեն գյուղի 46-ամյա բնակիչ Դավիթ Խ.-ն  և խոստովանել, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, գնացել է նույն գյուղում միայնակ բնակվող իր հորաքրոջ` 87-ամյա Սեդա Խաչատրյանի տուն, մոտը եղած դանակով մի քանի անգամ հարվածել քնած կնոջն ու հեռացել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Ս. Խաչատրյանի դիակը` ձախ քունքի շրջանում ծակած և ջնջխված վնասվածքների հետքերով:

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը` կոտրված շեղբով, առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դավիթ Խ.-ն ձերբակալված է, հայտնում են Ոստիկանությունից: