Ռուսաստանյան ընդդիմության մի մասը ՌԴ ԱԳ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել Վրաստանին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով:
Կազմակերպիչների խոսքով` ակցիան նվիրված է Վրաստանի անկախության օրվան, և իրենց գլխավոր պահանջը երկրի գրավյալ տարածքների ազատագրումն է: Հրանրահավաքը արտոնված է եղել:
Չնայած գոյություն ունեցող թույլտվության, ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի կազմակերպիչ Լոլիտա Ցարիային և ևս երեք ակտիվիստների, հայտնում է Georgia Online-ը: